Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքեով հարձակումների և հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 1-ը Կիևում հայտարարվել է սգո օր։
Ռուս զինվորական պաշտոնյաները հայտարարել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների, «ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքների» և զինամթերքի պահեստի վրա «խմբային հարվածի» մասին՝ առանց Կիևի կամ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հիշատակելու։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գրավել է Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, որը կրակի տակ էր անցյալ գարնանից։ Կիևը հերքել է այդ տեղեկությունը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի առավոտյան հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 72 անօդաչու թռչող սարք, որից խոցվել է 44-ը:










