Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

COP17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

COP17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։

ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստին արձանագրված հարցերը քննարկելու նպատակով։

Քննարկմանը բարձրաձայնվել են վայրի կենդանիների առանց թույլտվության պահման իրավական խնդիրները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը՝ ներառյալ կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցումը, թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացները, պատասխանատվության սահմանումը։

Մասնակիցները կարևորել են ոլորտում ներգրավված պետական, մասնավոր և գիտակրթական հաստատությունների միջև գործնական համագործակցության ընդլայնումը՝ ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեղ մշակման գործում, որը կապահովի կենդանիների բարեկեցությունը, կենսաբազմազանության պահպանումը և միջազգային ստանդարտների պահպանումը։

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի կենդանաբանական այգու, «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում