ՄՄարի Կոստանյան

Առաջին անգամ Բուքերյան մրցանակի միանգամից երկու հեղինակ են արժանացել

Առաջին անգամ Բուքերյան մրցանակի միանգամից երկու հեղինակ են արժանացել

Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: Մրցանակաբաշխության ժյուրիի որոշմամբ, մրցանակի են արժանացել կանադացի գրող և Բուքեր-2000-ի դափնեկիր Մարգարետ Էտվուդը և բրիտանուհի Բեռնարդինե Էվարիստոն: Էտվուդն իր Բուքերյան երկրորդ մրցանակը  ստացել է The Testaments գրքի, իսկ Բեռնարդինե Էվարիստոն՝ Girl, Woman, Other գրքի համար:

Ժյուրիի նախագահ Պիտեր Ֆլորենսը խոստովանել է, որ հինգ ժամ շարունակվող քննարկումների ընթացքում այդպես էլ չեն կարողացել ընտրել միակ հաղթողին: Նա  վեպերը գնահատել է «հոյակապ գրքեր», որոնք «շատ սերունդների մարդկանց սրտում արձագանք կգտնի»:

Հիշեցնենք, որ Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգ: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969-ին։ 2002-ից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում