ԳԳոհար Սարգսյան

«Պատանի ստեղծարար» ծրագիրն ամփոփվել է եզրափակիչ ցուցահանդեսով. ԿԳՄՍՆ

«Պատանի ստեղծարար» ծրագիրն ամփոփվել է եզրափակիչ ցուցահանդեսով. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մեգերյան կարպետ համալիրում անցկացվել է «Պատանի ստեղծարար» կրթամշակութային ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը։

Ծրագրի նպատակը հայկական ավանդական ձեռարվեստի պահպանումը, ինչպես նաև  հմտությունների ու արժեհամակարգի փոխանցումն է նոր սերնդին՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագրի շրջանակում 15 պատանի մասնակցել է վարպետաց դասերի «Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության (ChatGPT, AI) կիրառմամբ»,  «Կարպետագործություն», «Թաղիքագործություն», «Գորգագործություն» ուղղություններով։

Դասընթացները վարել են ոլորտի առաջատար մասնագետները՝ տեսական ու գործնական փուլերի համադրմամբ:  Մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ նյութերով, կրթական գործընթացը փաստագրվել է ամփոփիչ ֆիլմի միջոցով։

Ծրագիրը միտված է դեկորատիվ-կիրառական արվեստի հանրահռչակմանը և երիտասարդ սերնդի ստեղծագործական զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Այն հարթակ է, որտեղ սերունդները կարող են ոչ միայն ճանաչել ազգային մշակույթը, այլև ձեռք բերել գիտելիքներ, որոնք կարող են կիրառել ապագա մասնագիտության և նույնիսկ սեփական ձեռնարկատիրական նախաձեռնությունների ձևավորման ճանապարհին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում