ԿԿարմեն Ղուկասյան

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Միքայել Աջապահյանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քննիչը ծանուցմամբ տեղեկացրել է, որ Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է:

 
«Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025 թ.:

 

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու:

 

Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

 

Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

 

Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

 

Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում