Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Անցած մեկ օրում բացահայտվել է 126 հանցագործություն. ՆԳՆ

Անցած մեկ օրում բացահայտվել է 126 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-22-ը:

Բացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 7-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթեր կեղծելու,
  • 6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու,
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման,
  • 3-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և հետամտելու,
  • 2-ական դեպք՝ շորթման, կաշառակերության և թմրանյութի իրացման:
Բացահայտվել են նաև սպանության, սպանության փորձի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից, քրեական դատարանից փախուստի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, սուտ մատնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, հողը փչացնելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ բնակարանային գողության, հոգեկան ներգործության և խուլիգանության:
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար:
15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում