ՎՎարդան Հովսեփյան

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների հետախույզների վարժանքները

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների հետախույզների վարժանքները

Բելառուսում սկսվել են ՀԱՊԿ երկրների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2019» հատուկ վարժանքները: Այս  մասին հայտնել են ՀԱՊԿ-ի միավորված շտաբից:

«Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուսուցման համակարգին»,- վարժանքների բացման արարողությանն ասել Է ՀԱՊԿ-ի միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինծառայողները և ՀԱՊԿ-ի միավորված շտաբի օպերատիվ խումբը:

Գործի են դրված մոտավորապես 2 հազար զինծառայող և ավելի քան 250 միավոր տեխնիկա, այդ թվում՝ օդուժ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում