ՎՎարդան Հովսեփյան

Միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին

Միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին

Ադրբեջանի և Իրանի սահմանին հերթական միջադեպն է գրանցվել: Ադրբեջանցի սահմանապահները Բալա Բահմանլի գյուղի հարևանությամբ սահմանն անցնել փորձող տղամարդու են նկատել: Սահմանախախտը չի ենթարկվել սահմանապահների զգուշացումներին և կարճ ժամանակով կարողացել է թաքնվել: Կարճ ժամանակ անց ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են տղամարդուն, որը հրաժարվել է հանձնվել, դիմադրություն է ցույց տվել և սառը զենքով վիրավորել սահմանապահներից մեկին: Խուզարկության ժամանակ նրա մոտ թմրանյութեր են հայտնաբերվել: Իրավապահները պարզել են, որ սահմանապահին վնասողը 1990 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի է եղել: Հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի սահմանին հաճախակի են դարձել տարատեսակ միջադեպերը. դրանցից մի քանիսն ավարտվել են մահվան ելքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում