ԱԱնի Օհանյան

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող հյուրանոցի մի համարից գողացել են օտարերկրյա քաղաքացու բջջային հեռախոսը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը։

 

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսը հայտնաբերվել է։ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում