ՔՔրիստինա Մկրտչյան

Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 12:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, Chevrolet, VAZ մակնիշների ավտոմեքենաները և Howo մակնիշի բեռնատարը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Mercedes-Benz, Chevrolet, VAZ մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Շտապօգնության աշխատակիցները երեք տուժածի ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում