ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Հուլիսի 12-ին՝ ժամը 20:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Երկու ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել (մոտ 20մ) շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում