Ցեղասպանության արդյունքում հայերի նյութական վնասները կազմել են այդ պահի փոխարժեքով՝ 19 մլրդ ֆրանսիական ֆրանկ

Ցեղասպանության արդյունքում հայերի նյութական վնասները կազմել են այդ պահի փոխարժեքով՝ 19 մլրդ ֆրանսիական ֆրանկ

Հայոց Ցեղասպանությունը միայն մեկ ու կես միլիոն մարդկային կյանքերի կորուստը չէր: Հայերի անհատական եւ հավաքական սեփականության յուրացումը Հայոց Մեծ եղեռնի ածանցյալ նպատակներից էր: Բազմաթիվ փաստաթղթեր ու վավերագրեր փաստում են, որ ունեզրկելով մի ամբողջ ժողովրդի, տիրանալով նրա՝ դարերի քրտինքով եւ տքնությամբ ստեղծած ունեցվածքին, թուրքական պետությունը հետագայում կարողացավ լուծել իր ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ հարցեր: Հայերի կալվածքների կողոպուտի հաշվին նրանք  լցրեցին պետական գանձարանը: Բնաջնջելով եւ բռնի տեղահանելով Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության այլ վայրերում ապրող հայերին ՝ երիտթուրքական եւ քեմալական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին նաեւ իրենց հզոր մրցակցին՝ նրանց հարստության եւ անշարժ գույքի յուրացումով ստեղծելով ազգային բուրժուազիա: Այն, որ ժամանակակից Թուրքիայի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ հենված է հայերից բռնագրաված ունեցվածքի վրա՝ հաստատում են նաեւ թուրք պատմաբանները՝ ընդգծելով, որ հայերի ունեցվածքի կողոպուտն ու ոչնչացումը դարձավ թուրքական տնտեսության զարգացման հիմքը;

Հայ ժողովրդի հսկայական նյութական կորուստները հաշվարկել են երիտասարդ հայորդիները: Ընդ որում, պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի անդամները մասնագիտական այս վերլուծությունը կատարելիս հիմնվել են ոչ թե ենթադրությունների կամ մոտավոր հաշվարկների վրա, այլ՝ որպես հիմք ընդունել են 1919-ին Փարիզյան վեհաժողովում հաստատված մի կարեւոր փաստաթուղթ.

Համաձայն փարիզյան վեհաժողովի փաստաթղթի՝ հայերի նյութական վնասները՝ 1914-19 թվականներին կազմել են այդ պահի փոխարժեքով՝ 19 մլրդ ֆրանսիական ֆրանկ: Պատմական փաստաթղթի տակ հայկական առաջին հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Ավետիս Ահարոնյանի ստորագրությունն է: Նյութական վնասը սակայն չի հատուցվում Հայաստանի խորհրդայնացման պատճառով. մեծ տերությունների եւ Խորհրդային միության միջեւ ծագում են անհամաձայնություններ եւ արդյունքում հայերի փոխհատուցման մասին աշխարհը մոռանում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում