Չնայած Կիևին զենքի մատակարարումները վերսկսելու որոշմանը՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Թրամփը կշարունակի ուկրաինական հակամարտությունը դիվանագիտությամբ կարգավորելու ջանքերը, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է՝ այժմ սպասում են՝ բանակցության երրորդ փուլ անկցկացնելու շուրջ Կիևի արձագանքին: Ռուս-ուկրաինական թեմային անդրադարձ է եղել նաև Թրամփի կաբինետի նիստում ու Վոլոդիմիր Զելենսկիի և Հռոմի պապի հանդիպմանը: Վատիկանը պատրաստակամություն է հայտնել, անհրաժեշտության դեպքում, դառնալ բանակցության հաջորդ փուլի հարթակ:
Իսրայել-Ուկր
Դիանա Գասպարյան
Մեր երկրում վերահեռարձակվող ռուսական պետական հեռուստաընկերությունները Հայաստանի պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ, խեղաթյուրված գնահատականներ են օգտագործում, փաստերի փոխարեն՝ հուզական ու ագրեսիվ բնորոշումներ տարածում: Այսպես են համարում թե՛ փորձագետները, թե՛ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Մի խումբ ակտիվիստներ էլ՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդությամբ, բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում հայկական մուլտիպլեքսից հեռացնել ռուսական քարոզչությունը:
Իրինա Մկրտչյան

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է փոխանցել Իջևան և Նոր Խարբերդ համայնքների նախկին ղեկավարների կոռուպցիոն գործի քննությունը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ համայնքին պատկանող հողամասերի ապօրինի աճուրդի համար: Երկու մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու գրավը:
Մայա Խաչատրյան - հողերի օտարումներ
Պարտադիր զինծառայությունը կհաշվարկվի որպես հանրային ստաժ: Արդարադատության նախարարության նախագծի նպատակը պետական ծառայությունների դռները ստաժ չունեցող որակյալ կադրերի առաջ բացելն է: Գործող կարգավորումներով, հանրային ծառայության համար առնվազն մեկ տարվա ստաժ է պետք: Մյուս նպատակն է՝ զինվորական ծառայությունը դարձնել ավելի գրավիչ, որ այն չհամարվի ժամանակի կորուստ:
Նիկոլայ

Էմմա Վարդանյան
Շիրակում 5 գյուղի կրթահամալիրի, 6 գյուղի միջնակարգ դպրոցների հիմքից կառուցման աշխատանքներ են ընթանում: Եվս 9 դպրոց նորոգվում է՝ ընդհանուր 2 մլրդ 18 մլն դրամով։ Առջևում 18 դպրոց էլ սպասում է նորոգման իր հերթին: Մարզխորհրդի նիստում մարզպետ Դավիթ Առուշանյանն ասել է, որ հսկայական միջոցներ են ներդրված, պետք է դրանց նպատակային օգտագործման համար ջանքերը միավորել։ Անդրադարձ է եղել նաև ոռոգման ու սեփական եկամուտների հավաքագրման թեմային:
Քրիստինա Մկրտչյան
Շինաշխատանքների ժամկետը խախտած կապալառուի հետ պայմանագիրը դադարեցնելուց հետո նոր ներգրավված կապալառուն մի քանի օր է՝ սկսել է Դովեղի դպրոցի կառուցման աշխատանքը: Սահմանամերձ գյուղը դպրոց ունի, բայց անհարմար տեղում է և ոչ այնքան սեյսմակայուն: Նոր դպրոց կհաճախեն նաև հարևան գյուղերի երեխաները: Շինարարությունը կարժենա 985 մլն դրամ:
Դովեղի դպրոց - Լիանա Խաչատուրյան
Շենգավիթի Նոր Խարբերդ թաղամասի գրեթե անանցանելի 3-րդ փողոցը, որի մասին ամիսներ առաջ ահազանգել էին բնակիչները, հարթեցվել է ասֆալտի տաշվածքով: Ասֆալտապատման մասին, ըստ պատասխանատուների, հնարավոր կլինի խոսել միայն ջրամատակարարման ցանցի ամբողջական վերակառուցումից հետո: Լուծվում է նաև լուսավորության հարցը, անցկացվում է գազատար, կառուցվում է մանկապարտեզ:
Մայա Խաչատրյան
Սևանը կդառնա Հայաստանի երկրորդ քաղաքը, որտեղ կտեսակավորվի աղբը: Հատուկ այդ նպատակով 1.680 թափոնաման է բերվել՝ նախատեսված բազմաբնակարան շենքերի և առանձնատների բնակիչների համար: Թափոնամանները կունենան QR կոդեր՝ դրանց գողությունը կամ նույնիսկ այլ նպատակներով օգտագործումը կանխելու համար:
Հերմինե Բաղդասարյան
Ֆեստիվառ փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսին՝ Արտաշատից, կշարունակվի Հրազդանում, եզրափակիչ ակորդը Արմավիրում է: Ծրագիրը հագեցած է՝ տպավորությունների պակաս չի լինելու՝ երեք մեծ համերգ՝ երեք քաղաքում՝ մինչև այդ նաև՝ ցուցահանդես-վաճառք ու տեսարժան հասցեների բացահայտումներ:
Քրիստինե Թորոսյան