ՎՎարդան Հովսեփյան

Meatfood-ի «Կիսապխտած «Կրակովյան» երշիկի արտադրությունը կասեցվել է

Meatfood-ի «Կիսապխտած «Կրակովյան» երշիկի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Միթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

 

Այդ արտադրամասում տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում MeatFood և Моя Семя ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ MeatFood, (արտադրված 30․06․2025 թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

 

Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

«Միթ ֆուդ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում