ԼԼիլիթ Ասատրյան

Մարդիկ պատրաստ են սեփական պետության դեմ կեղծ մատնություն անելու, որպեսզի կարողանան վաճառվել քաղաքական դաշտում. Պարսիլյան

Մարդիկ պատրաստ են սեփական պետության դեմ կեղծ մատնություն անելու, որպեսզի կարողանան վաճառվել քաղաքական դաշտում. Պարսիլյան

Սա սադրանք էր: Հովիկ Աղազարյանենք զրկվել են քաղաքական քաշից: Իրենք կուսակցություն են ձևավորել, որը փորձում են վաճառել քաղաքական դաշտում: Այս պահին, ոնց հասկանում եմ, կամ գինը շատ ցածր է, կամ առնող չկա. քաղաքական գնի մասին եմ ասում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտարարությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը:

«Մարդիկ պատրաստ են ամենածայրահեղ քայլերն անեն, ընդհուպ սեփական պետության դեմ ցուցմունք տալու, սեփական պետության դեմ կեղծ մատնություն անելու, որպեսզի իրենք քաղաքական որոշակի գին ունենան ու կարողանան վաճառվել քաղաքական դաշտում:

Իրենք կարծում եմ՝ ներսում են փորձում գտնել հովանավորներ, բայց հասկանալով հանդերձ, որ ներսում գտնելու համար պետք է արտաքին ինչ-որ ուժերի, որոշակի ուժերի ուղղղվածություն ցույց տալ, ծառայություն մատուցել, իրենք փորձում են դա անել»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտել էր «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ, որից հետո Ազգային ժողովում վիճաբանություն էր սկսվել: Հովիկ Աղազարյանը սեղանին դրված ջրի շիշը նետել էր ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի ուղղությամբ: Պատգամավորը հեռացվել էր դահլիճից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում