ՎՎարդան Հովսեփյան

Արամ Ա Կաթողիկոսը՝ թուրքական ներխուժման մասին

Արամ Ա Կաթողիկոսը՝ թուրքական ներխուժման մասին

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հետևում է Սիրիայում թուրքական բանակի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Cilicia TV ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Կամիշլիի առաջնորդական փոխանորդ Հայր սուրբի հետ։

«Մտահոգ ենք Կամիշլիի մեր ժողովրդի կացությամբ, հատկապես երբ գիտենք, որ մեր ժողովրդի թշնամին՝ ցեղասպան թուրքը, դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի, ներխուժել է Սիրիայի ներս։ Մեզ հասնում են այնպիսի տեղեկություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս Թուրքիայի նկարագիրը, Թուրքիայի վերաբերմունքը սիրիացի ժողովրդի նկատմամբ»,- ասել է Արամ Ա-ն։

Հայր Սուրբը հայտնել է, որ Կամիշլին ամեն կողմից ապահով է, որովհետև այստեղ պետական գրասենյակներ կան. ապահովության համար բոլոր դպրոցներն այսօր փակ են։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում