ԼԼիլիթ Ասատրյան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահին ներկայացրել է COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահին ներկայացրել է COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները

Հունիսի 26-ին Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և հիմնադրամի միջև հաստատված համագործակցության մակարդակը: Քննարկվել են Հայաստանում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու ՀՀ զարգացման օրակարգին ուղղված համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայկ կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները` շեշտելով թափանցիկության ապահովման և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև COP17-ի շրջանակներում հիմնադրամի հնարավոր ներգրավվածության հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում