ՄՄարի Կոստանյան

Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու. PKK

Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու. PKK

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK-ՔԱԿ) գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:

PKK-ն հայտնել է, որ թուրքական պետության զավթիչ հարձակումների դեմ յուրաքանչյուր տուն, բնակավայր, փողոց վերածվելու է մարտական դիրքի, և քրդական մյուս կառույցներին կոչ արել ակտիվացնել գործողությունները Սիրիայի հյուսիսում:


Գործադիր կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ֆաշիստ-գաղութատիրական Թուրքիան, քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ ուղղված միջազգային դավադիր հարձակման 21-րդ տարելիցին` 2019 թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ից Ռոժավա (Արևելք) Քրդստանի ուղղությամբ ողջ սահմանի երկայնքով զավթիչ և ցեղասպանական գործողություն է սկսել»:

Նշվում է, որ այդ պահից սկսած Սիրիայի հյուսիսային և արևելյան սահմանամերձ քրդաբնակ գյուղերն ու գյուղաքաղաքները ռմբակոծվել են բարբարոս թուրքական բանակի տանկերի, գնդացիրների և ինքնաթիռների կողմից:

«Այն, ինչ չկարողացավ 2014 թ. սեպտեմբերի 15-ին Քոբանիի դեմ հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաջողել, այժմ ցանկանում է հաջողել քրդերի և մարդկության թշնամի «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության ֆաշիստական դիկտատուրան»,- նշված է հայտարարությունում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում