ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրի համար. Դավիթ Խուդաթյան

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրի համար. Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում ունի ռազմավարական նշանակություն երկու երկրների համար։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին։ Ընդգծել եմ, որ այս ոլորտում համագործակցության հսկայական ներուժ կա, որի լիարժեք օգտագործումը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի ոլորտին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությանը»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում