ԳԳոհար Սարգսյան

Թրամփի հայտարարությունը Իրանի վերաբերյալ՝ համառոտ

Թրամփի հայտարարությունը Իրանի վերաբերյալ՝ համառոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է.

«Մենք լիակատար վերահսկողություն ունենք Իրանի երկնքում»։

Նա նշել է, որ Իրանի հակաօդային համակարգերն անկարող են դիմակայել ամերիկյան տեխնոլոգիային։ Թրամփն ավելացրել է, թե գիտի Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի գտնվելու վայրը, բայց չի նախատեսում հարձակվել նրա վրա և չեզոքացնել նրան՝ «առնվազն այս պահին»։

Նա իր գրառման ավարտին օգտագործել է «Առանց նախապայմանների կապիտուլյացիա» արտահայտությունը՝ ակնարկելով, որ Իրանն, ըստ իրեն, պետք է լիովին հանձնվի։

Ըստ CBS News-ի՝ Թրամփի հայտարարությունից առաջ Սպիտակ տանը հանդիպում է անցկացվել՝ քննարկելու Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության տարբերակները։ Այդ քննարկումը ներառել է տարբեր սցենարներ՝ ներառյալ հնարավոր հարվածները Իրանի տարածքում։

Ըստ աղբյուրի` Իրանին հարված հասցնելու հարցում Սպիտակ տան խորհրդականները միակարծիք չեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում