ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են համատեղ ծրագրերի ընթացքը և համագործակցության հետագա ուղղությունները. հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Քննարկվել են համատեղ ծրագրերի ընթացքը և համագործակցության հետագա ուղղությունները. հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության՝ ֆինանսների նախարարության հետ ամփոփիչ հանդիպումը:

 

ԱՄՀ առաքելության ղեկավարը դրական է գնահատել առաքելության ընթացքում իրականացված հանդիպումները նախարարի տեղակալների և գործընթացում ներգրավված կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ անդրադառնալով այն առանցքային հարցերին, որոնց շուրջ այցի շրջանակներում ծավալվել են կառուցողական քննարկումներ:

 

Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ համագործակցության համար՝ ամփոփելով հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը, հստակեցնելով վերջնաժամկետները, ակնկալվող արդյունքները և համագործակցության հետագա ուղիները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում