ՄՄարիա Գաբրիելյան

ՏԿԵ նախարարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետն անդրադարձել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը

ՏԿԵ նախարարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետն անդրադարձել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում