ՎՎարդան Հովսեփյան

Երևանի և Ռիգայի միջև կվերականգնվի ուղիղ օդային կապը

Երևանի և Ռիգայի միջև կվերականգնվի ուղիղ օդային կապը

AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով. տեղեկությունը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը», - նշվում է հաղորդագրությունում:

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում