ՄՄարիամ Մխիթարյան

Իրանին հարվածելով՝ Նեթանյահուն աղետ է հրահրում. Էրդողան

Իրանին հարվածելով՝ Նեթանյահուն աղետ է հրահրում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը:

«Այսօր առավոտյան հարվածով Իսրայելն իր արյունահեղության և անկայունության ռազմավարությունը հասցրեց վտանգավոր մակարդակի։ Մեր հարևան Իրանի վրա հարձակումները բացահայտ սադրանք են և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում, երբ միջուկային բանակցություններն ակտիվանում են, իսկ համաշխարհային ճնշումն Իսրայելի վրա ուժեղանում Է Գազայում նրա գործողությունների պատճառով, Իրանին ուղղված այս հարվածները ցույց են տալիս Իսրայելի արհամարհանքը համաշխարհային նորմերի նկատմամբ:

Ըստ Էրդողանի՝ Նեթանյահուի անխոհեմ և անօրինական վարքագիծն ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը տանում է աղետի, և միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Իսրայելի ագրեսիան, որը սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային կայունությանը։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ արյուն, ավերածություններ ու պատերազմ չենք ուզում Մերձավոր Արևելքում։ Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի վրա հարձակումները, ցավակցություն ենք հայտնում իրանցի ժողովրդին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում