ԼԼիլիթ Ասատրյան

Նարեկ Մկրտչյանը և Ջագան Չափագայնը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Նարեկ Մկրտչյանը և Ջագան Չափագայնը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ-i գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

 

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները։
 

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտներում պետության քաղաքականությունը՝ մանրամասնելով իրականացված և նախատեսվող աշխատանքները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների և այլնի վերաբերյալ։

 

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև ռիսկերի ու աղետների հետևանքների հաղթահարման, ինչպես նաև դրանց արդյունավետ արձագանքման մեխանիզմների կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում