ՆՆարե Ոսկանյան

Տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ. Հայկ Սարգսյան

Տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ. Հայկ Սարգսյան

«Ի՞նչ անել - երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում և կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում այսօր ԵՊՀ էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանն ասել է, որ տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ, չնայած՝ հասարակության,  նեղ մասնագիտական հանրությունում առկա թերահավատությանը։ 

«Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին համաշխարհային գործընթաց է։ Այսօր ամբողջ աշխարհն է ենթարկվում հեղափոխական գործընթացների, և սա նման չէ այն հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում՝ աշխարհի ամենաթույլ օղակներից մեկում, երբ գլխիվայր շրջվեց փոխհարաբերությունների մի ամբողջ համակարգ, մասնավորապես՝ սեփականության համակարգը, և մեզ մոտ առաջ եկավ հանրային սեփականություն։ Ես դրա մասին չեմ խոսում, որովհետև դա տնտեսական հեղափոխության էությունը չէ։ Տնտեսական հեղափոխությունը կարող է ընթանալ առանց սեփականատերերի հարաբերությունների համակարգում որևէ փոփոխության, քանի որ դա, ինչպես արդեն ասացի, համաշխարհային գործընթաց է»,- նկատել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում իրողություն է, իսկ դրա իրագործումն աստիճանաբար կարմատավորվի՝ ի հաշիվ գործող մեխանիզմների:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում