Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից՝ չնայած ԱԷՄԳ-ի բանաձևին. Փեզեշքիան

Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից՝ չնայած ԱԷՄԳ-ի բանաձևին. Փեզեշքիան

Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից՝ չնայած ԱԷՄԳ-ի կողմից դրա դեմ մեղադրանքներով բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Իրանը չի շեղվի նախանշված ուղուց, հարստացումն առաջ կընթանա:

«Նույնիսկ եթե մեր օբյեկտները ռմբակոծվեն, գիտելիքները մեզ մոտ կմնան։ Մենք կվերականգնենք այն ամենը, ինչ նրանք կկործանեն»,- ասել է Փեզեշքիանը։

Նա ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևը վնասակար է անվանել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում