ՎՎարդան Հովսեփյան

ԵԱՏՄ երկրները պատրաստ են Եգիպտոսում արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել

ԵԱՏՄ երկրները պատրաստ են Եգիպտոսում արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են միասնական արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում։

Հեռանկարային նախագիծը կքննարկվի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի առաջիկա նիստում, որը տեղի կունենա Եգիպտոսի մայրաքաղաքում։

Հանդիպման մասնակիցները կվերլուծեն «ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական մակարդակի փորձաքննության անցկացման առաջարկները ԵԱՏՄ-ում արդյունաբերության գերակա ճյուղերի իրավասությունների կենտրոնների ուղղությունների սահմանման և տեխնոլոգիական մակարդակի բարձրացման համար» գիտահետազոտական աշխատանքի կատարումը։

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբոտինի խոսքով՝ «համատեղ արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը Եգիպտոսի տարածքում կդառնա առաջընթացի պատուհան մեր արդյունաբերական արտադրանքի համար Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում»։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում