ԱԱսպրամ Սարատիկյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 129 հանցագործություն, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 19 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 129 հանցագործություն, այդ թվում թմրանյութի հայտնաբերման 19 դեպք

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 5-6-ը բացահայտել են 129 հանցագործություն:

Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման, 2-ական դեպք՝ շորթման, համակարգչային հափշտակության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու:

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու, ինքնիրավչության, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, ավտոմեքենայի գողության 1 դեպք:

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 1 օրում գրանցված 4 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում