ԼԼիլիթ Ասատրյան

ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են. Գևորգ Պապոյան

ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են. Գևորգ Պապոյան

2024 թ. Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի, նախագծերի մշակման, լրամշակման, համաձայնեցման աշխատանքներին: Անց է կացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 1, ԵՏՄ հանձնաժողովի խորհրդի՝ 4 նիստ: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ-ում մեր երկրի ներգրավվածության ապահովումը և արտաքին աշխարհի հետ ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության հետագա ընդլայնումը: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ՀՀ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 5-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ 2024 թ. ՀՀ բյուջե է փոխանցվել 76 մլրդ 166 մլն դրամ մաքսատուրք, որը 879 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: Տարբեր ուղղություններով նախարարությունը շարունակել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Նշվել է, որ ծավալուն աշխատանք է իրականացվել մակրոտնտեսական քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի գործունեության ուղղությամբ, տարբեր հարթակներում հայ մասնագետները մասնակցել են ոլորտին վերաբերող մի շարք աշխատանքային քննարկումների:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են: Տարվա ընթացքում արձանագրվել է մի շարք առանցքային ցուցանիշների նշանակալի բարելավում: 2024 թ. գրանցվել է ՀՆԱ-ի 5,95 տոկոս իրական աճ: Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել նաև արտաքին տնտեսական հարաբերություններում: 2024թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը 2017 թվականի համեմատ աճել է ավելի քան 4,2 անգամ:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 12 մլրդ 706 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 54 տոկոսով:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Հայաստան- ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների հետ հարաբերությունների, զբոսաշրջության, առևտրաշրջանառության զարգացմանն ուղղված քայլերին, որոշ ուղղություններով ուղիղ թռիչքների ապահովմանը, արտահանման ընթացքում առաջացած խնդիրներին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում