ԳԳոհար Սարգսյան

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես տեղեկացված չի եղել Կիևի՝ ռուսական օդանավակայանների վրա հարձակումների ծրագրերի մասին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Թրամփը նախկինի պես դրական է տրամադրված Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի առումով։

«Ես նրա հետ այդ մասին այսօր առավոտյան եմ խոսել։ Նա նախկինի պես դրական է տրամադրված Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի առումով, առաջընթացի, որը մենք տեսնում ենք»,- ասել է նա։

Լևիթը հիշեցրել է՝ ընդամենը չորս ամսում ինչպիսի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ նախագահի աջակցությամբ։

«Նախորդ տարի այս շրջանում անհնար էր պատկերացնել, որ ՌԴ-ն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ կվարեն»,- ասել է նա։

Խոսնակը նաև անդրադարձել է հարցին՝ արդյոք Թրամփը շարունակում է աջակցել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագծին, որ նախապատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում։

«Նա խոհեմաբար այս գործիքը պահում է իր զինանոցում՝ հարկ եղած դեպքում կիրառելու համար»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում