Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին

Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին

Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին: Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Սա Ղրիմի կամրջի վրա երրորդ հարվածն էր, այս անգամ՝ ստորջրյա:

Նշվում է, պայթյունի հետևանքով վնասվել է հենարանների ստորջրյա հատվածը, և այժմ կամուրջը վթարային վիճակում է: Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ գործողությանը պատրաստվել է մի քանի ամիս: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը նշել է, որ Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, քանի որ օգտագործվում է որպես լոգիստիկ զարկերակ՝ զորքեր տեղափոխելու համար:

Ղրիմի կամրջի վրա առաջին հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին. վնասվել էին ճանապարհահատվածը և երկաթուղային հատվածը։ 2023 թվականի ամռանը տեղի էր ունեցել անօդաչու թռչող սարքերի հարվածը, որը խաթարել էր տրանսպորտային երթուղու աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում