Ռուսաստանի հուշագիրը, կարծես, ավելի շատ վերջնագիր է, քան լուրջ առաջարկներ. Զելենսկի

Ռուսաստանի հուշագիրը, կարծես, ավելի շատ վերջնագիր է, քան լուրջ առաջարկներ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ մանրամասն չի ծանոթացել Ստամբուլում Կիևին պաշտոնապես փոխանցված հուշագրի տեքստին:

«Սակայն այն, կարծես թե, ավելի շատ վերջնագրեր, քան լուրջ առաջարկներ է պարունակում»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը քննադատել է 2-3 օրով տեղային հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը:

«Նրանք պատրաստ են զինադադարի զոհվածների աճյունները հավաքելու համար։ Կարծում եմ՝ նրանք հիմարներ են։ Զինադադարն իրականում պետք է, որ նոր զոհեր չլինեն։ Հրամանատարներն արդեն, այսպես թե այնպես, փոխանակում են զինվորների մարմինները։ Մոսկվան ուղղակի փորձում է դիվանագիտության իմիտացիա ստեղծել ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար»,- ասել է Զելենսկին:

Նա նաև աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահի գաղափարին՝ քառակողմ հանդիպում անցկացնել Զելենսկի-Պուտին-Թրամփ-Էրդողան մակարդակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում