ՎՎարդան Հովսեփյան

Վրացական վանքի հարևանությամբ Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է բացել

Վրացական վանքի հարևանությամբ Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է բացել

Վրաստանի և Ադրբեջանի համար վիճելի Դավիթ Գարեջիի վանքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմը սահմանապահ ուղեկալ է կառուցել: Վերջինիս շահագործման մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, իսկ բուն արարողությանը ներկա է եղել կառույցի պետ՝ գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

Հիշեցնենք, որ տեղանքում դեռ այս տարվա հուլիսից էր ադրբեջանական կողմը ճամբար դրել և սկսել շինարարական աշխատանքներ: Հուլիսի 23-ին ճամբարից լուսանկարներ էր հրապարակել վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Քացարավան: Այս տարվա մայիսից էլ Ադրբեջանը սկսել էր կառուցել դեպի վանքի բարձունք տանող ճանապարհ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում