ԼԼիլիթ Ասատրյան

Գործարար համաժողովը նոր էջ է բացում Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների պատմության մեջ. Գևորգ Պապոյան

Գործարար համաժողովը նոր էջ է բացում Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների պատմության մեջ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Enterprise Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ։

 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։

 

«Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա»,- նշել է Գևորգ Պապոյանը։

 
 

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Հայաստանի հետևողական ջանքերին ներդրումային միջավայրը բարելավելու, տնտեսական կառավարման համակարգերը արդիականացնելու և գլոբալ շուկաներին ինտեգրվելու ուղղությամբ։

 

Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ համաժողովին Լեհաստանի բիզնեսների մասնակցությունը հիմնական ոլորտներում՝ արդյունաբերություն, էներգետիկա, տեխնոլոգիա, ենթակառուցվածքներ, շինարարություն և գյուղատնտեսություն, լիովին համապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթություններին: «Սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք տեսնում ենք ներդրումների, նորարարության և փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ»,- հավելել է նա:

 

Համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ վերաբացել տրանսպորտային ուղիները և դիրքավորել Հայաստանը որպես հարևան շուկաներ տանող անվտանգ և արդյունավետ դարպաս:

 

Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում