Հայաստանում ավելացել է կովկասյան ընձառյուծների թիվը

Հայաստանում ավելացել է կովկասյան ընձառյուծների թիվը

Եթե 7 տարի առաջ մեր երկրում կարելի էր խոսել մեկ բծավոր կովկասյան ընձառյուծի մասին, ապա այսօր այդ հարցում հետևողական ջանքեր գործադրող Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնագետները խոսում են 4-5-ի մասին:

Նրանց հայտնաբերելու համար նյութական ու տեխնիկական մեծ միջոցներ են ներգրավվել՝ պրոֆեսիոնալ նկարահանող սարքերից մինչև սեփական կյանքը վտանգող բնապահպաններ:

WWF-ի հայաստանյան մասնաճյուղը գործունեության 12 տարիների ընթացքում նորոգել և հզորացրել է Հայաստանի արգելոցները, ազգային պարկերը, իսկ երկրի հարավում մասնաճյուղի պատասխանատուներին հաջողվել է ստեղծել նոր՝ հատուկ պահպանվող տարածքներ, որոնք հիմնականում անհետացման եզրին գտնվող կովկասյան ընձառյուծի ապրելավայր են համարվում:

Ի դեպ, 1931-ից հոկտեմբերի 4-ը համարվում է կենդանիների պաշտպանության միջազգային օր:  Այդ առիթով հայ ընթերցողի սեղանին է դրվել «Լռության գինը» գիրքը՝ իրական ու հարուստ նյութով պատմվածքների ժողովածու, որը պատմում է հայկական կենդանական աշխարհում հեղինակի արկածների մասին:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում