ՎՎահե Դավթյան

Մայիսի 23-26-ը բացահայտվել է 242 հանցագործություն. ՆԳՆ

Մայիսի 23-26-ը բացահայտվել է 242 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-26-ը:

 

Բացահայտվել է 242 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 24 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 21-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և հոգեկան ներգործության,
  • 13-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և անձնական ունեցվածքի գողության,
  • 12 դեպք՝ խարդախության,
  • 9 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 7 դեպք՝ խուլիգանության,
  • 5 դեպք՝ ինքնիրավչության,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու և բնակարանային գողության,
  • 2-ական դեպք՝ դրամանենգության, թմրանյութի մաքսանենգության, ավազակության, շորթման և զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել են նաև սպանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️
անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք,
▪️
ճանապարհատրանսպորտային հանցագործության՝ 1 դեպք։

 

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած:
 
▪️
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցված 30 ավտովթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում