ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումն Ուկրաինային, սակայն նոր փաթեթների մասին որոշում չկա. Ռուբիո

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումն Ուկրաինային, սակայն նոր փաթեթների մասին որոշում չկա. Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել զենքի մատակարարումն Ուկրաինային, սակայն ռազմական օգնության նոր փաթեթների ձևավորման վերաբերյալ որոշում չկա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Կիևին սպառազինություն ուղարկելու այդ ծրագիրը չի չեղարկվել։ Նրանք շարունակում են զենք ստանալ»,- հստակեցրել է Ռուբիոն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Նրա խոսքով՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է ավարտվի բանակցությունների միջոցով:

Պետքարտուղարին հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պատրա՞ստ է Կոնգրեսից միջոցներ պահանջել Ուկրաինայի համար սպառազինության հերթական փաթեթ տրամադրելու նպատակով։

«Դա այլ հարց է: Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի՝ դիմե՞լ Կոնգրեսին լրացուցիչ ֆինանսավորման համար, թե ոչ։ Բայց այն ամենը, ինչ հաստատվել և հատկացվել է Կոնգրեսի կողմից, շարունակում է մատակարարվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում