ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումներն աճել են 160 տոկոսով

Հայաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումներն աճել են 160 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումների ծավալն աճել է 160 տոկոսով։ Այս մասին գրում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ երկու երկրների կառույցները մտադիր են շարունակել համագործակցությունը. դա հաստատվել է Վրաստանի ու Հայաստանի քաղավիացիայի հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների՝ Լևան Կարանաձեի ու Տաթևիկ Ռևազյանի՝ Մոնրեալում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նրանք նաև համագործակցության հուշագիր էին ստորագրել։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում