ԳԳոհար Սարգսյան

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին՝ ժամը 18:49-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և սահելով հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պարանի օգնությամբ ֆիքսել և սահմանազատել տարածքը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում