ԱԱսպրամ Սարատիկյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես, Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:

Հանրային տրանսպորտի երթուղիների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան - Նալբանդյան - Իսահակյան - Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փողոցներ հետագծով:
Ինչպես նաև Խանջյան - Նալբանդյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում