ՄՄարի Կոստանյան

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարարի հետ

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարարի հետ

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության  միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը՝ պայմանավորված համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում