ՔՔրիստինա Մկրտչյան

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հերթական նիստին

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հերթական նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ 

Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող մաքսային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքը, ինչի շրջանակում կարևորվել է ԵՄ աջակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տեխնիկական գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում մաքսային փորձաքննության զարգացման հնարավորություններին։ Նիստին ներկայացվել են նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև մաքսային ոլորտում վարչական փոխօգնությանն ուղղված քայլերը։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել՝ առաջիկայում ևս ընդլայնելու կողմերի միջև առկա արդյունավետ մաքսային փոխգործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում