ԿԿարմեն Ղուկասյան

Շատ ցավալի է, որ խորհրդարանում կարող ենք ունենալ նման միջադեպեր. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած հրմշտոցի մասին

Շատ ցավալի է, որ խորհրդարանում կարող ենք ունենալ նման միջադեպեր. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած հրմշտոցի մասին

Իրապես ինձ համար շատ ցավալի է, որ մենք խորհրդարանում կարող ենք ունենալ նման միջադեպեր: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցին:

«Ես հատուկ նշեցի՝ սա բոլորիս ամոթն է, որովհետև սա ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը և մոտեցումը տարբեր խնդիրներին, ու այո՛, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից, ընդ որում, նորից եմ կրկնում՝ այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր»,- ասաց ՄԻՊ-ը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վիճեցին, այնուհետ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում