ՆՆարե Ոսկանյան

Թեղուտի պոչամբարի ուսումնասիրության ամբողջական պատկերը կլինի 3 ամսից

Թեղուտի պոչամբարի ուսումնասիրության ամբողջական պատկերը կլինի 3 ամսից

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրություններ է իրականացրել «Թեղուտ» ՓԲ ընկերությունում՝ պոչամբարի պատվարի և պատնեշի ամրությունը ստուգելու և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հետագա շահագործման վերաբերյալ: «Թեղուտ» ընկերությունը բուլղարական GEOTECHMIN ընկերության հետ պայմանագիր ունի՝ պոչամբարի պատվարի դինամիկ և ստատիկ կայունության ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: Բուլղարական ընկերությունն էլ համագործակցում է «Արմհիդրոէներգոնախագիծ» ընկերության հետ, որը պետք է կատարի հորատման աշխատանքներ և անցկացնի լաբորատոր փորձարկումներ: Տեսչական մարմինը «Թեղուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչներին տվել է ցուցում՝ չխոչընդոտելու իրենց վերահսկողական աշխատանքներին, ինչպես նաև պարբերաբար տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն՝ նախագծով նախատեսված պատվարի նիշի յուրաքանչյուր 1 մ բարձրացման, ֆիքսված գեոդեզիական կետերի և պիեզոմետրերի ցուցիչների վերաբերյալ: Ամբողջական պատկերը պատրաստ կլինի երեք ամսից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում