ԼԼուսինե Մուրադյան

Բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա. Կոնջորյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին

Բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա. Կոնջորյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին

Դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակի բռնությունները: Դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա և դատապարտելու եմ նաև ապագայում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում վարույթներ են նախաձեռնվել:

«Համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա: Մնացածը քաղաքական պատասխանատվության մաս է:

Ամեն դեպքում Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ՝ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, նաև քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ 

1Lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում