ՎՎահե Դավթյան

Պակիստանը և Հնդկաստանը հայտնում են զոհերի մասին

Պակիստանը և Հնդկաստանը հայտնում են զոհերի մասին

Պակիստանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով 46 խաղաղ բնակիչ է տուժել, կա 26 զոհ, այդ թվում՝ մանկահասակ աղջիկ։ Իսլամաբադը խոստացել է վրեժ լուծել։

Հնդկաստանի բանակից էլ հայտնել են, որ Քաշմիրում պակիստանյան զորքերի կրակոցների հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել։

Գիշերվա ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ են հայտնվել շփման գծի մի շարք հատվածներում հնդկական ու պակիստանյան ուժերի փոխհրաձգության մասին։

Պակիստանյան կողմը պնդում է հնդկական երեք կործանիչի խոցման մասին, հնդկական կողմը պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այդ լուրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում