ԿԿարմեն Ղուկասյան

Անահիտ Մանասյանը այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Անահիտ Մանասյանը այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։

Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։

Ուսումնասիրվել են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող ծառայությունները, բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերը, ճաշացանկը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, բուժառուների զբաղվածության հետ կապված վիճակը, անձնական հիգիենային վերաբերելի հարցեր, կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում, մասնավորապես` կանանց բաժանմունքներից մեկում առանձնացվել է զսպման սենյակ, որոշ բաժանմունքների մուտքերը կահավորվել են թեքահարթակներով (չնայած շարունակում են պահպանվել մատչելիության հետ կապված խնդիրները), սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր, թեև դեռևս կահավորված չեն դռներով, միջնապատով է կահավորվել նաև հաստատության լոգասենյակը:

Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է պետության հանձնառությունը հոգեբուժական կազմակերպություններում առկա խնդիրները լուծելու և պատշաճ պայմաններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, շարունակում են խնդիրներ առկա լինել հաստատության շենքային պայմանների, մատչելիության ապահովման և այլ հարցերի առնչությամբ: Շատ կարևոր է ապահովել նաև հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձի շարունակաբար բարելավումը:

Նշենք, որ արձանագրված մի շարք խնդիրներ ունեն համակարգային բնույթ և լուծման առաջարկների հետ միասին ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում