ՎՎահե Դավթյան

Սարյան փողոցում պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, կա երկու տուժած

Սարյան փողոցում պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, կա երկու տուժած

Մայիսի 1-ին՝ ժամը 19:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին 1Lurer.am-ին տեղեկացրին ՆԳՆ-ից։

«Նախնական տեղեկություններով՝ կա երկու տուժած։ Նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը բուժօգնություն է ստացել տեղում»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին տեղեկացրել էին, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում