ՎՎարդան Հովսեփյան

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes-ի

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը:

Առաջին հորիզոնականում, ինչպես և նախորդ տարի, Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվել է 114 մլրդ դոլար: Բեզոսը տասնյակ միլիարդավոր դոլարներից զրկվել է ամուսնալուծության գործընթացի պատճառով, ինչի հաշվին էլ նրա նախկին կինը՝ Մաքքենզին, առաջին անգամ հայտնվել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակում. 36 մլրդ դոլարով նա 15-րդ հորիզոնականում է:

Երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է: Այս տարի նրա կարողությունը գնահատվել է 106 մլրդ դոլար:

Եռյակը եզրափակում է ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը՝ 80,8 մլրդ դոլարով: Նրան հաջորդում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ մոտ 70 մլրդ դոլարով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում